|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրք գրող Ֆիքրեթ Բաշքայան ուշագրավ վերլուծություն է արել Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման վերաբերյալ:
Նա նշել է, որ Սիրիայի Ռոժավա շրջանում քրդական PYD ուժերի գործողությունները «հունից հանել են Թուրքիային, այդ իսկ պատճառով չգիտեն՝ ինչ անել»:
«Ռուսական ինքնաթիռը խոցելու նման տխմար քայլ չէր կարող լինել: Մարդը կարող է սխալվել, քաղաքական գործիչն ու վարչապետը՝ նույնպես, սակայն սա տրամաբանական ոչ մի կողմ չունի: Այս խայտառակությունը չեն կարող ոչ ոքի պատմել: Իրենք էլ, ամբողջ աշխարհն էլ գիտի, որ ռուսներն իրենց և այս կողմի նկատմամբ փոքր անգամ թշնամանք չունեն: Այս դեպքում ինչո՞ւ խոցեցին ինքնաթիռը»,- ասել է Բաշքայան:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի՝ այս դեպքին վերաբերմունքին՝ նա նշել է. «ՆԱՏՕ-ն գոնե, ի վերջո, կմիջամտի՞ այս հարցին: ՆԱՏՕ-ն նախկինում միջամտե՞լ էր, որ հիմա միջամտի: Դրա համար էլ իրենց գլխին փորձանք բերեցին: Այսուհետ ավելի վատ է լինելու նրանց վիճակը: Ափսոս, որ Թուրքիան նրանք են ղեկավարում: Չափազանց ամոթալի վիճակում ենք»:
Գրողի խոսքով՝ դեպքից հետո չի բացառվում, որ Պուտինն ավելի շատ աջակցի քրդերին: