|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera-ի հետ զրույցում հայտնել է, որ եթե Սիրիայում տարածքների մի մասը Ասադի իշխանության տակ չէ, դա միայն Թուրքիայի շնորհիվ է:
Ըստ Milliyet-ի՝ նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել սիրիական ընդդիմությանը, Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիայի աջակցության շնորհիվ է, որ Սիրիայի զինյալները կարողանում են դիմադրել ՌԴ-ի, Իրանի և «Հըզբոլլահ»-ի ճնշումներին»։
Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ Սիրիայից Թուրքիային վտանգի սպառնալիքի դեպքում իրենք «ոչ մեկից թույլտվություն և օգնություն չեն սպասի և կանեն այն, ինչ հարկավոր է»:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Դավութօղլուն նշել է, որ հարաբերությունների կարգավորումը ռուսների ձեռքին է, և միաժամանակ ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում բռնություններ իրականացնելու մեջ:
Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ փետրվարի 25-ին Ժնևում կայանալիք բանակցություններին անդրադառնալով՝ նա նշել է, որ այդ հարցում Անկարան «այնքան էլ լավատես չէ»: