Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիսով հանդես եկած Դավութօղլուն ասել է, որ Տուսկի հետ զրույցի ընթացքում քննարկել են, թե ինչպես կարող են ավելի արդյունավետ օգտագործել ներգաղթյալների համար տրամադրվող երեք միլիարդ եվրոն:
«Սիրիայի ճգնաժամի պատասխանատուն ո\'չ Թուրքիան է, ո\'չ էլ ԵՄ-ն, բայց հետևանքները կրում ենք մենք: Մենք հավատում ենք, որ մարդկային թրաֆիքինգի բոլոր տեսակները հանցանք են: Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք կանխել Էգեյան ծովում անմեղ մարդկանց մահը: Այս հարցի հիմնական պատճառը Սիրիայում անկայունությունն է: Մենք կարևորում ենք փխրուն պայմաններում շարունակվող հրադադարը: Ցավոք, նկատում ենք, որ ՌԴ-ի և ռեժիմի կողմից իրականացված խախտումները Սիրիայում հրադադարն ավելի փխրուն են դարձնում»,- հայտարարել է նա: