Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
2012 թվականը լարված տարի էր, բայց կարողացանք լուրջ հաջողություններ արձանագրել. այսօր կառավարության` այս տարվա առաջին նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ընդգծեց, որ նոր տարին եւս լարված է լինելու: Վարչապետը նշեց նաեւ, որ պետք է լավատեսորեն տրամադրվել, իսկ դրա համար անցած տարի հիմքեր արդեն ստեղծվել են:
Տիգրան Սարգսյանը առավել քան գոհունակությամբ հերթական անգամ մատնանշեց միջազգային զեկույցները եւ հայտարարեց, որ Ամերիկյան Heritage հիմնադրամի և Wall Street Journal թերթի՝ աշխարհի ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը: Հայաստանը Տնտեսական ազատության ինդեքսով այս անգամ 38-րդն է: