Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կարող են ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում:
«Թեև Թուրքիան նախընտրում է միջազգային կոնսենսուսը, սակայն հարկ եղած դեպքում միայնակ կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Նրա խոսքով` թե' ինքնապաշտպանության, թե' ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի տեսանկյունից կայացված որոշումները Թուրքիայի լեգիտիմությունն են ապահովում:
Դավութօղլուն անդրադարձել է նաև Սիրիայի տարածքից արձակված հրթիռների` Թուրքիայում ընկնելու միջադեպերին: Հարցին, թե դրանք կազդե՞ն Սիրիայի հարցում քաղաքականության փոփոխության վրա, նա պատասխանել է. «Ոչ: Մեր քաղաքականությունը միշտ էլ պարզ է եղել: Ինչ վերաբերում է ԻՊ-ին, քանի դեռ նրանք շարունակում են Քիլիսի ուղղությամբ հրթիռներ արձակել, շարունակելու ենք նրանց թիրախ դարձնել: Իրականում ոչ մի երկիր ԻՊ-ի դեմ Թուրքիային հավասար չի պայքարել: Մենք չենք ցանկանում, որ ԻՊ-ը մեր սահմանին լինի»: