Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և հավանական զարգացումներին՝ նշել է. «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:
Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա կարծում եմ, որ.
- հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները «կառուցողական երկիմաստություն» պարունակող տեքստեր են, որոնք հայկական դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել,
- արձանագրությունների տեքստում Հայաստանի համար որևէ կարմիր գծի հատում չկա. ո՛չ Արցախի հարց, ո՛չ Հայոց ցեղասպանության հարց, ո՛չ Կարսի պայմանագիր տերմիններ չկան,
- այդ արձանագրությունները Թուրքիայում առաջացրել էին ինչպես իշխանություն-իշխանություն լարվածություն (վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հայտարարություններն ու քայլերը ակնհայտ իրար հակադիր էին), այնպես էլ իշխանություն-ընդդիմություն բախում:
Հայաստանի ներկայիս դիվանագիտության ձեռքբերումները, հնարավորությունները, կարգավիճակը, մեղմ ասած, զրոյական են և ուղղակի համեմատելու եզրեր չկան 2008-2009 թվականների հետ: Այնպես որ պարոն նախագահ, կարծելով, որ հիմա Հայաստանը կարող է Թուրքիայի հետ 2009 թ. փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրել՝ Դուք կամ սխալվում եք, կամ Ձեզ համակել է լավատեսության զգացում, որն այնքան բնորոշ չէ Ձեր կերպարին:
Ռուբեն Մելքոնյան
թուրքագետ