Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ փոխնախագահի թեկնածու Էդուարդ Շարմազանովը լրագրողներին վստահեցրեց, որ եկել է ԱԺ՝ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով: «Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»,- ասաց նա:
Հարցին, թե կադրային խնդիր ունե՞ն՝ հաշվի առնելով այն, որ հին դեմքերն են կրկին նշանակվում առանցքային պաշտոններում, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ մի կադրային խնդիր չունենք: Այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իր ձայնը, և ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»:
Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ինքը և ՀՀԿ երիտթևի նախագահի պաշտոնում Կարեն Ավագյանն արդյո՞ք «ցմահ» են, պատասխանեց. «Եթե Կարեն Ավագյանի պաշտոնը փոփոխության ենթակա չէ, իմի դեպքում պատգամավորները հնարավորություն ունեն չընտրելու և փոփոխության ենթարկելու»: