|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում մի քանի պատգամավորներ բարձրացրեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման հարցը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ, օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից, կարողացել է որոշ մանրամասներ ճշտել Գասպարիի վերաբերյալ: Նա հայտարարեց, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, Վարդգես Գասպարին այս պահին դրությամբ թե\' գրավոր, թե\' բանավոր կերպով իր առողջական խնդիրների մասին չի դիմել ոչ մեկի, իսկ նրա կալանավորումը տեղի է ունեցել բացառապես օրենքի շրջանակներում:
«Համապատասխան իրավապահ մարմինները հստակ նշում են, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա, եւ միայն փոխվել է Գասպարիի խափանման միջոցը: Նա տվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին եւ բազմաթիվ անգամներ խախտել է այն: Իսկ եթե կա ստորագրություն չհեռանալու մասին, ապա դա խախտելու դեպքում այն կարող է փոխվել խափանման այլ միջոցով: Նրա կալանքը բացառապես իրավական շրջանակներում է տեղի ունեցել, եւ ասել, թե դա քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, տեղին չէ»,- ասաց Շարմազանովը: