Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը Վարդգես Գասպարիին չի ճանաչում: Այսօր լրագրողների հարցին, թե ինքը երեկ շշով խփե՞լ է Գասպարիին, ընդունո՞ւմ է իրեն վերագրվող այդ արարքը, նա պատասխանեց. «Ես չեմ ճանաչում էդ մարդուն, ո՞նց կարող եմ ինչ-որ բան ընդունել կամ չընդունել: Ո՞նց կարող եմ խփել նրան, ում չեմ ճանաչում: Ոստիկանությունը հրավիրել էր, մի հատ սիգարետ ենք ծխել, մի հատ կոֆե ենք խմել, շնորհակալություն են ասել, ես էլ եմ իրենց շնորհակալություն ասել, ծանոթացել ենք, շատ հաճելի մարդիկ են, ցտեսություն եմ ասել»:
Հարցին՝ գործ չի՞ հարուցվել, Թավադյանը պատասխանեց, որ դրա մասին իրավապահ մարմիններին պիտի հարցնել:
Հակադարձմանը, որ ինքը 5-րդ հեռուստաալիքի սեփականատերն է, արդյո՞ք շահերի բախում չկա, որ ակտիվ մասնակցում է ցույցերին, Թավադյանը պատասխանեց. «TV 5-ի ներքին գործերին ես չեմ խառնվում, ես ընդամենը սեփականատեր եմ, մասնագիտական գործերին ես չեմ խառնվում»: