Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այստեղ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, որեւէ իրավական գործընթաց չկա: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրկի Ալեքսանյանը:
«Ճիշտ է ընթացակարգը պահպանում ենք, կալանքի միջնորդությանը մասնակցում ենք, բոլոր հնարավոր դատավարական եւ քննչական գործողություններին, բայց մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ եւ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ: Քանզի դժվար եմ պատկերացնում այս գործընթացը որակել իրավական այն դեպքում, երբ որ այսպես ասած հետապնդումը զուտ սկսեց այն բանից հետո, երբ որ Նիկոլ փաշինյանը քարոզարշավի ժամանակ մուրճը ձեռը ասում էր, որ «մենք բոլորիդ հետեւից գալու ենք,Սյունիքի բոլոր համայնքի ղեկավարներ»: Կարծում եմ սրանից հետո որեւէ մեկի մոտ չի կարող այլ կարծիք ձեւավորվել, որ մենք գործ ունենք իրավական գործընթացի հետ»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ այս ամեն ինչը ձեւական գործընթաց է, սակայն իրենք պարտավոր են պաշտպանել Առուշ Առուշանյանի սահմանադրական իրավունքը, սակայն ելքը պարզ է, ինչպես արդեն եղել է Սյունիքի մյուս ձերբակալված համայնքապետերի դեպքում:
«Ծանոթացել ենք ողջ նյութերին, անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չկա յանպիսի փաստական տվյալ, նաեւ հավաստիության եւ արժանահավատության տեսանկյունից,որը կվկայեր այն մասին, որ պարոն Առուշանյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման հետ: Վստահեցնում եմ ձեզ, բոլոր այն ցուցմունքները, որոնք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, որեւէ կերպ խոսք չի ունեցել, որ պիտի գնան «Հայաստան» դաշինքին օրինակի համար ընտրեն, կամ այն օգնությունները, որը տրամադրել է քաղաքապետարանն է տրամադրել, ուղղված են հենց «Հայաստան» դաշինքին ընտրելու համար: Չկան նման ցուցմունքներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։