Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրության 96-րդ հոդվածի երկրորդ մասը շատ պարզ, ոսկեղենիկ հայերենով գրված է, որ պատգամավորը չի կարող առանց Աժ համաձայնության անազատության մեջ գտնվել։ Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք մենք ունենք գործող իշխանություն, թե՞ չունենք։ Եթե իշխանությունն այս պահի դրությամբ համարում է, որ սա ԱԺ հարց չէ, որ դա բացառապես դատական գործընթացի հարց է, ուրեմն մենք չունենք իշխանություն, քանի որ իշխանությունը ԱԺ պատգամավորին համարում է, որ կարող է առանց ԱԺ համաձայնության ուղարկել պատանդի կարգավիճակով։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, հակառակ դեպքում պետք է իշխանությունը միանար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների և պահանջեին գլխավոր դատախազին, որ բացատրություն տար, թե ինչո՞ւ այսքան ժամանակ խախտելով օրենքի պահանջները, չի պատասխանում Արամ Վարդևանյանի գրությանը։
«Ինչո՞ւ է քաղաքական մեծամասնությունը ուխտի ականջում քնած, չի ուզում այս հարցին հետևողոական անդրադարձ կատարել։ Իմ գանհատմամբ շատ պարզ մեկ պատճառով, որովհետև իրենք են եղել Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անազատության մեջ ուղարկելու որոշում կայացնողները, ինչո՞ւ պետք որոշումը վերանայեն կամ վերադառնան սահմանադրականություն»,-նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։