|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Քարոզարշավի վերջին րոպեներին ուզում եմ իմ անկեղծ շնորհակալական խոսքն ուղղել «Հայաստան» դաշինքի բոլոր կառույցներին, համակիրներին, մեր հազարավոր կամավորներին, մարդկանց, որոնք գիշեր-ցերեկ, ընդհանուր շահի գիտակցմամբ աշխատել են այս ողջ ընթացքում։ Սա կազմակերպվածության և պատասխանատվության բացառիկ օրինակ էր, որտեղ կար թե´ անհատական, թե´ թիմային մեծ աշխատանք։
Իմ խնդրանքն է՝ նույն ոգով գործել ընտրության օրը՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում, չտրվելով որևէ սադրանքի և վերջնարդյունքում արձանագրենք մեր վստահ հաղթանակը։ Հաղթանակ, որը լինելու է բոլորինս, և որից շահելու են երկրի բոլոր քաղաքացիները, անգամ նրանք, ովքեր այս ընտրություններին իրենց քվեն տան այլ քաղաքական ուժի։ Սա լինելու է ոչ թե «Հայաստանի», այլ՝ Հայաստանի հաղթանակը։
Մի կարևոր դիտարկում ևս. եթե մենք կարողանանք նման անձնուրաց մարդկանցով, պատասխանատվության և աշխատասիրության նման բարձր հատկանիշներով օժտված անձանցով առաջիկայում համալրել պետական համակարգը և կարևոր օղակները, մեր երկիրը մեծապես կշահի։
Ամեն ինչ լավ է լինելու։