|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց պատգամավորների կողմից լրագրողների նկատմամբ ոչ պատշաճ վարքի մասին: «ԱԺ գործունեության ընթացքում ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում կամ ահազանգեր ենք ստանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հասցեին հնչած վիրավորանքների ու պիտակավորումների վերաբերյալ: Մենք` ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրության հետ պատգամավորներին կապելու կարգավիճակ ունեցող անձանց հետ: Իմ կոչն ու հորդորն է ԱԺ բոլոր պատգամավորներին, որ լրագրողների հետ հարաբերություններում պահպանեն պատգամավորական էթիկայի կանոնները: Երկու օր առաջ միջադեպ եղավ` կապված պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, որը լայնորեն քննարկվում էր մամուլում: Հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի ԱԺ-ում վերջ տալ նման պրակտիկային, որը ոչ միայն նվազեցնում է ԱԺ հեղինակությունը, այլև խոչընդոտում լրագրողների աշխատանքին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ դատապարտում է ԱԺ պատգամավորների նման վարքագիծը:
Արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ իրենք էլ են դատապարտում պատգամավորների նման գործելաոճը: «Ոչ միայն պատգամավորները լրագրողների հետ շփվելիս, այլև լրագրողները պատգամավորների հետ շփվելիս, փոխադարձ շփումների ընթացքում պետք է պահպանեն էթիկայի կանոնները: Դա ընդհանուր կանոն պետք է լինի բոլորի համար», - ասաց Նաղդալյանը: