Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուզում եք ասել` աղքատ երկրում հարուստ մարդը վատ է՞: Վատ է, երբ երկիրն է աղքատ, ոչ թե այն է վատ, որ հարուստ մարդիկ կան: Ոչ թե վատ է, որ հարուստ մարդիկ կան, այլ վատ է, որ աղքատ մարդիկ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին` նորմա՞լ է, երբ աղքատ երկրում հայտնաբերվում են պետական աշխատավարձով ապրող միլիոնատերեր:
Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին ուշադրությունը բևեռացնել ոչ թե հարուստ մարդկանց, այլ աղքատների վրա: «Վատ չէ, որ հարուստ մարդիկ կան, եթե այդ մարդիկ ազնիվ աշխատանքով հարստացել են և իրենց կարողությունն են ստեղծել»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ հեղափոխության պայմաններում բացահայտվեն պաշտոնյաների շքեղ կարողություններ, ինչպես դա եղավ Ուկևաինայի նախագահ Յանուկովիչի պարագայում, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ձեզ որ օրինակն է ավելի դուր եկել, բայց ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնց Ուկրաինայի օրինակը ոգևորել է: Եվ Ուկրաինայի օրինակի մեջ մեկ ճիշտ դաս կարող է լինել` որ իշխանության մեջ եղած մարդիկ և մնացած բոլոր մարդիկ ապրեն օրենքներին համապատասխան` անկախ այն բանից կհարստանա՞ն, թե՞ դղյակ կկառուցեն»:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Ուկրաինայում այն քաղաքացիները, որ այժմ ստորացնում են Յանուկովիչին և մնացած պաշտոնյաներին, նրանց չի էլ հետաքրքրում` ով է օրինական ապրել, ով է անօրինական ապրել: «Ամբոխի ամբոխաշունչ զարգացումները հենց այդպիսին են, որ թացի հետ չորն էլ է գնում, անազնիվի հետ ազնիվն էլ է գնում»,- ասաց պատգամավորը: