Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն` ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի կողմից որոշում է կայացվել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին:
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ներկայացնելով որոշումը, խոսել է Հերմինե Նաղդալյանի անցած ճանապարհի, աշխատանքային ձեռքբերումների և գործունեության ուղղությունների մասին։ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես նշել է նրա բազմաթիվ աշխատանքային զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում` ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր եվրոպական թեմաներով, այդ թվում՝ «Կանանց աղքատացումը», Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև 2012թ. հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Արդարության վերահաստատումը տրանսակցիոն հարկի միջոցով» զեկուցումները և այլն:
ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին հանձնվել է նաև ԵԽԽՎ-ի մեդալ:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է. «Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում և դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ալդե խմբին, Տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովին, հայկական պատվիրակությանը և ներկայացուցչական գործընկերներինՙ համագործակցության համար: Այս տարիներին իմ պարտականությունն եմ միշտ համարել կամրջել եվրոպական արժեքները և ԵԽԽՎ սկզբունքները Հայաստանի հետ»: