Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո մամուլում ակտիվորեն սկսվեց քննարկում, թե ով կլինի ԱԺ հաջորդ նախագահը, որին, ի դեպ, բախտ կվիճակվի ԱԺ-ն նախագահել ընդամենը 6 ամիս: Շրջանառվող թեկնածուների անունները երեքն են` Դավիթ Հարությունյան, Գալուստ Սահակյան եւ Սամվել Նիկոյան:
Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հավանական թեկնածության մասին լուրը հենց սկզբում չբացառեց, ապա հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանն անմիջապես հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնն իր նախասիրությունների մեջ չի մտնում, հետեւաբար ԱԺ նախագահ դառնալ չի ցանկանում:
Հակառակ Սահակյանի եւ Հարությունյանի` ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը լրագրողներին մեկնաբանություններ տալ առհասարակ հրաժարվեց եւ դեռ շարունակում է լռել: Գուցե հենց սա է պատճառը, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հենց Նիկոյանի հավանական թեկնածությունը, եւ դեռ ավելին` որոշ լրատվամիջոցների արդեն «հայտնի է», թե ով է զբաղեցնելու Նիկոյանի աթոռը:
Ասում են` փոխխոսնակ է դառնալու հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: «Երկիր»-ի հետ զրույցում լուրը Նաղդալյանը կտրականապես հերքեց եւ վստահեցրեց, որ նման բան չկա: