|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դատապարտում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:
«Լրագրողները հանդիսանում են հասարակության, նաև իշխանությունների, իշխանության ներկայացուցիչների միջև կապող օղակը, հետևաբար` այդ հարաբերությունները պետք է հիմնված և խարսխված լինեն միայն փոխադարձ հարգանքի վրա»,- լրագրողներին ասաց նա:
Դիտարկմանը, թե Էթիկայի հանձնաժողովն ընդամենը արձանագրում է պատգամավորների թույլ տված խախտումները ու այդքանով սահմանափակվում, Վարդանյանն արձագանքեց. «Իրականում խնդիրն այն է, որ որևէ այլ պատասխանատվության միջոց կիրառել, թերևս, հնարավոր չէ իրավական կարգավորումների շրջանակներում: Ինչ վերաբերում է նախկինում նման դեպքերի հանգամանքին, ես ևս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ նման դեպքերը բազմիցս իմ կողմից ենթարկվել են դատապարտման խոսքերի, իսկ պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն այսօր մեր իրավական համակարգին չի տրված»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ լրագրողների վաղվա ակցիային չի մասնակցի, քանի որ այդ ակցիան լինելու է զուտ լրագրողական, և ճիշտ կլինի, որ հենց լրագրողները մասնակցեն այդ միջոցառմանը: Իսկ Մհեր Սեդրակյանի վարքագիծը դատապարտելու մասին հայտարարությանը ծանոթանալուց հետո միայն կարող է ասել` կստորագրի՞ այն, թե՞ ոչ: