|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց գրքի տոնին ընդառաջ անցկացվող գրական փառատոնի մասին: Նրա խոսքով՝ 2001-ից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ:
«Պետական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի տպավորիչ արդյունքը, անշուշտ, տպագրված գրքերն են. վերջին հինգ տարում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին: Հեղինակներից մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակը, կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ: Եվ նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական երկիր է՝ ակնածանքի և գնահատանքի արժանի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այդ ժողովածուները ցանկանում է նվիրել կառավարության անդամներին:
Նա նաև կարևորեց գիրք նվիրելու ավանդույթը` շեշտելով, որ այդ երևույթը գտնվում է պետական հոգածության ներքո: