|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպությունը նախաձեռնել է ‹‹Գիրք Արցախի դպրոցներին և զորամասերին›› գրքահավաք ծրագիրը, որը նախատեսում է տարբեր ժանրերի գրականություն նվիրաբերել ԼՂՀ դպրոցների և զորամասերի գրադարաններին:
Միջոցառուման մեկնարկը տրվելու դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, Հյուսիսային պողոտայում`Տերյան, Հյուսիսային պողոտա և Հին Երևան փողոցների խաչմերուկի մեկ հատվածում, ուր ծրագրի մասնակիցները իրենց կողմից նվիրաբերվող գրքերը կբերեն: