08 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Վերջերս թուրքական SRC հրատարակչատունը լույս է ընծայել Հայաստանում մշտական բնակություն հաստատած պոլսահայ մտավորական Ալին Օզինյանի 2 գրքերը։ «Մեր միջի նվագախումբը» և «Արմատներ ու թևեր» վերնագրով գրքերում հեղինակն անդրադառնում է տարբեր ինքնություններ ունեցող մարդկանց այն խնդիրներին, որ նրանք հանդիպում են թուրքական հասարակության մեջ։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Արթըգերչեք» լրատվակայքը։
Աղբյուրի համաձայն՝ Ալին Օզինյանը, լինելով պոլսահայ, ներկայացնում է, թե Թուրքիայում տարվող ինքնության քաղաքականությունն ինչպես է ազդել տեղի քաղաքացիների վրա։ Հեղինակը գրքերում նաև բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնց շուրջ մինչ այդ ընթերցողները դեռևս չէին մտորել։
Ալին Օզինյանը Թուրքիայում այլազգիների հանդեպ տարածված բացասական վերաբերմունքին առնչվող հարցերը քննարկելիս ընդգծում է այն որոշիչ ազդեցությունը, որ այդ հարցի վրա ունեցել է ոչ միայն քաղաքականությունը, այլ նաև՝ գրականությունը, արվեստը, ճարտարապետությունը և մինչև իսկ խոհանոցը։
«Արմատներ և թևեր» գրքում Օզինյանը ներկայացնում է այն աշխատանքները, որ կատարել են Թուրքիայի հայերը թուրքերենը զարգացնելու համար և անդրադառնում փոքրամասնությունների, հատկապես հայերի՝ թուրքական մշակույթում ունեցած ներդրման հարցին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net