|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն հայտնել ենք, որ պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անհանգստություն է հայտնել Ռուսաստանի՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Սիրիան Ռուսաստանի սպառնալիքի տակ են:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնպես վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Դավութօղլուի այդ հայտարարությանը. հայտնում է moscow-baku.ru-ն:
«Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց գոյություն չունի, և տարածաշրջանում մեկ երկրի թելադրանքը չի անցնի, քանի որ չի համապատասխանում ժամանակակից աշխարհի սկզբունքներին»,- ասել է նա: