ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է.
«Արայիկ Հարությունյանին հիշացրեք, որ ինքը դավաճան վիժվածքի հետ միասին հավասար մեղավոր է Արցախի եւ Հայաստանի վերքերի, զոհերի եւ կորուստների համար։
Որ իրեն նույնպես ոչինչ եւ ոչ մեկ չի փրկի Աստծո, մարդկանց եւ պատմության դատից։
Որ իր՝ վիժվածքի գրպանային խամաճիկ կարգավիճակը արդարացում չի լինելու։
Ու թող ձայնը կտրի եւ իմանա, որ իր դեռեւս պահպանվող քաղաքական գոյությունը ընդամենը մի բանի արդյունք է՝
Արցախում տեսանելի ապագայում նոր ընտրություններ կազմակերպելը իրատեսական չէ, ու ստիպված է հանդուրժվում նրա Արցախի «նախագահ» լինելու փաստը։
Բայց դա չի նշանակում, որ նա կարող է как ни в чем не бывало ծղրտալ ու մուննաթ գալ։
Մի այնպիսի կույս դեմքով էլ զարմանում ես, որ դու ոչ մի բան ես հայության համար ու մարդիկ մտածում են, որ վիժվածքի հետ միասին դավադիր պատերազմի արդյունքում քեզանից այլեւս ամեն ինչ սպասելի է։
Դու վաղուց կորցրել ես մարդկանց հարգանքը, հայերի հավատը եւ երբեմնի գոյություն ունեցած կերպդ։
Չփորձես չարաշահել մեր խոհեմությունը»։