կարևոր
823 դիտում, 5 ժամ առաջ - 2025-03-12 18:38
Հասարակություն Աշխարհ

Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը չի սահմանափակվում միայն Սիրիայով, նպատակ կա վերականգնել Օսմանյան կայսրությունը. քաղաքագետ՝ Բենիամին Մաթևոսյան

Սիրիայում բնակիչները սպանվում են ահաբեկիչների և թուրքամետ խմբավորումների կողմից։
«Որտեղ որ գալիս է թուրքը, այնտեղ լինում է ցեղասպանություն», այսպես է մեկնաբանում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Սիրիայում Թուրքիայի հրահրմամբ տեղի ունեցող ահաբեկչությունը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիան շարունակաբար իրականացնում է ագրեսիվ և ցեղասպանական քաղաքականություն, որը չի սահմանափակվում միայն Սիրիայով։ Պատմությունը ցույց է տալիս, որ որտեղ թուրքական ուժերն ու նրանց աջակից խմբավորումները ներխուժում են, այնտեղ խաղաղ բնակչությունը կանգնում է կոտորածի վտանգի առջև։

Այս իրողության ֆոնին կարևոր է հասկանալ, որ միջազգային հանրության անգործությունն ու անտարբերությունը միայն խրախուսում են նման հանցագործությունները։ Հետևաբար, պետք է ոչ թե մոռացության մատնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հարցը, ինչպես Փաշինյանի իշխանությունն է դա անում, այլ այն դարձնել արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարց: Միայն այդկերպ կարելի է կանխել Թուրքիայի կողմից նորանոր ցեղասպանությունների իրագործումը և թույլ չտալ, որ Թուրքիան ավարտին հասցնի նախկինում ցեղասպանված ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի ցեղասպանության ծրագիրը:

Այսպիսով, ալավիների ցեղասպանությունը Սիրիայում օրվա հրամայական է դարձնում Փաշինյանի իշխանության հեռացումը, նոր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միջազգային օրակարգ բերելն ու Թուրքիայի կողմից իրագործվող նորանոր ցեղասպանությունները կանխելը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ալիսա Աղասյան