|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․
«Նիկոլ Փաշինյանին սպասարկող կեղծ տեղեկություն տարածող յութուբյան տասնյակ ալիքները, որոնք արդեն 3 տարի է՝ մեդիատեռորի են ենթարկում հայ ժողովրդին, սուտ են տարածում անգամ գերիների թեմայով: Երեկ այդպիսի ալիքներից մեկը «Վերջ գերիների հարցը լուծվեց Մակրոնը շտապ խոսեց գերիների մասին» վերնագրով սուտ է տարածել՝ բարձրացնելու համար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը իբր մեկնեց Ֆրանսիա և լուծեց հարցը: Mediaport-ը պարզեց, որ այս և մյուս կեղծիք տարածող յութուբյան ալիքներն աշխատեցնում են քույր և եղբայր Ստելլա և Շավարշ Սարուխանյանները, իսկ գումարը վճարում է մերձփաշինյանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, որ ՔՊ ցուցակի 5-րդ համարն է:
Տեսանյութերում հնչում է Ստելլա Սարուխանյանի ձայնը: Իսկ Հայաստանի իրավապահ համակարգը 3 տարի «չնկատելու» է տալիս՝ ինչպես են կեղծ լուրերով մեդիատեռորի ենթարկում ժողովրդին՝ իշխանությունների բարձր հովանու ներքո մտնելով մարդկանց ընտանիքներ, լկտի ստեր տարածում, ներհասարակական բախումներ հրահրում»: