|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
87-ամյա ոսկերիչ Պետրոս Դեմիրջիի բարեկամը «Ակօս»-ի հետ զրույցում սպանության մասին նոր մանրամասներ է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ Դեմիրջիի մահվան պատճառը կհայտարարվի մեկուկես ամիս անց՝ փորձաքննությունից հետո:
«Դին ավազակային հարձակումից մեկ օր անց ես եմ դիահերձարանից վերցրել: Ո\'չ ոստիկանները, ո\'չ էլ ուրիշներ չեն հայտնում նրա մահվան պատճառը: Միայն փորձաքննությունից հետո կիմանանք պատճառը, այն էլ կտևի մեկուկես ամիս»,- ասել է բարեկամը:
Կայքը հայտնում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Դեմիրջիի կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջին, ուղարկվել է զարմիկի մոտ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունները, որ Կ.Պոլսի Շիշլի թաղամասում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ: