| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոռու մարզի Այգեհատ համայնքում երեկ կայացած` համայնքապետի ընտրություններում միմյանց դեմ պայքարել են նույն գերդաստանի 5 ներկայացուցիչներ՝ Արշակ, Բորիս, Գագիկ, Խաչատուր, Սամվել Շահվերդյանները:
Ընդամենը 3 ձայնի տարբերությամբ ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանը հաղթել է ՀՀԿ-ական բարեկամին՝ գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանին: Նա հավաքել է 45 ձայն:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեհատի արդեն նախկին գյուղապետ Սամվել Շահվերդյանը նշեց, որ իր մրցակիցը «մի կերպ է ձգել ու ընտրվել»: «Ճիշտն ասած` ես չէի ուզում, հոգնել էի էս գործից, դրա համար լավ չէի զբաղվում ընտրություններով: Ուզում եմ մի բան անեմ գյուղի համար, բայց գլխացավանք է, եսիմ...»,- խոր հիասթափությամբ ասաց նա: