կարևոր
5257 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 15:26
Իրավական

Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրեցին

Հակակոռուպցիոն դատարանում,  դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը։ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախին նախագահ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն ներկայացրեցին։
 

Խոսրով Հարությունյանն ասաց, որ երաշխավորությամբ հանդես գալն իր նախաձեռնությունն է. «Սա իմ նախաձեռնությունն է, ինձ ոչ ոք չի դիմել, փոխարենը ես եմ հաճախակի անհանգստացրել պաշտպաններին, որ պատրաստկամ եմ օգտագործել այդ հնարավորությունը ու դատարանին ներկայանալ այդպիդի միջնորդությամբ։ Ես չեմ կասկածում, որ Արմեն Աշոտյանը կփորձի խորշել արդարադտությունից»։ 
 

Տիգրան Թորոսյանն էլ  իր խոսքում նկատեց, որ կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, բայց այստեղ որևէ մեկի մեղքը դեռ չի հաստատվել։ «Մեր կյանքը կարգավորվում է ոչ միայն իրավական նորմերով, այլ բարոյական նորմերով, արժեքներով և սկզբունքներով »,-ասաց նա