|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին:
«Ես մեկ-երկու քննարկման եմ մասնակցել ընդդիմախոսների հետ, բայց ինձ մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ նրանք խոսում են այն նախագծի մասին, որին ծանոթ չեն, չեն կարդացել ու չեն ընդունում այ նպատճառով, որ իրենց առաջարկը չի ընդունվել»,- ասաց Հարությունյանը:
Խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի գործունեության մասին, որը սահմանադրական բարեփոխումներին դեմ է, պատգամավորը նշեց, որ իրատեսական չի համարում նրանց գործունեությունը և չի մտահոգվում դրանով: «Եթե մտահոգիչ է, ուրեմն՝ այդ քաղաքական գործիչների համար, որոնք տապալում են իրենց քաղաքական ապագան: Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ իդեալական հնարավորություններ՝ նախագահական ընտրություններից ուղղակի ստանձնել կառուցողական, ինստիտուցիոնալ առումով կենսունակ ընդդիմության լիդերի դերակատարումը, նա հրաժարվեց այդ հնարավորությունից, նա փոշիացրեց իր ողջ քաղաքական կապիտալը»,- ասաց նա: