կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 00:24
Սպորտ

Արթուր Եդիգարյանը չի հեռանա «Ալաշկերտ»-ից

 Արթուր Եդիգարյանը չի հեռանա «Ալաշկերտ»-ից

Հայտնել ենք, որ Երևանի «Ալաշկերտ»-ը  հունվարի վերջին օրերին պայմանագիր է ստարագրել Արթուր Եդիգարյանի հետ, որը թիմի արտասահմանյան հավաքի ժամանակ Անթալիայում փորձաշրջան էր անցնում Կարագանդայի «Շախտյոր»-ում, որի կազմում մասնակցեց նաև ստուգողական խաղի: Այդ կապակցությամբ  «Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Շախտյոր» ակումբի ղեկավարությունը դիմել էր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, որպեսզի Արթուր Եդիգարյանը փորձաշրջան անցնի իրենց թիմում: Խորհրդակցելով «Ալաշկերտ» ակումբի ղեկավարության հետ, հայկական կողմը չէր մերժել այդ խնդրանքը: Ապա նաև թույլ էր տվել, որպեսզի մեր ֆուտբոլիստը 45 րոպե մասնակցի «Շախտյոր»-ի ստուգողական խաղին: Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ալաշկերտ» ակումբի քաղաքականությունն այս հարցում միանշանակ է. ընդառաջել ֆուտբոլիստին կարիերայի լավագույն շարունակության առաջարկի դեպքում: Տեղափոխությունը ղազախական թիմ չկայացավ: Հնարավոր է, Արթուրը դեռևս լավագույն մարզավիճակ ձեռք չի բերել: Ինչևէ, նա երկամյա պայմանագիր ունի «Ալաշկերտ»-ի հետ, մարզվում է մեր թիմի ճամբարում և կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում»,-ասված է հայտարարության մեջ: