|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի «Փյունիկ»-ն ուղևորվել է Կիպրոս՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հավաքի ընթացքում նախատեսվում է 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա այսօր` փետրվարի 9-ին, Սալիգորսկի «Շախտյոր»-ի հետ:
Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն փետրվարի 15-ին «Դնեպր Չերկաս»-ի և «Ախնա»-ի հետ:
«Փյունիկ»-ի վերջին մրցակիցը կլինի «Վոլգա»-ն, որի հետ թիմն ուժերը կչափի փետրվարի 21-ին: