|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն` Երևանի «Փյունիկ»-ն այս տարի ուսումնամարզական հավաք չի անցկացնի Թուրքիայում: Ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Փյունիկ ՖԱ նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկ»-ը հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում:
Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»: