| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 19-ից փետրվարի 3-ն Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտ»-ը երեք ստուգողական հանդիպում կանցկացնի: Դրանք տեղի կունենան հունվարի 24-ին, 29-ին և փետրվարի 2-ին. հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ալաշկերտ»-ի առաջին մրցակիցը Հարավային Կորեայի հնգակի չեմպիոն «Պոհանգ Ստիլլերս» ակումբն է:
Մեր թիմի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանի` 2010 թ. գավաթակիր և Սուպերգավաթակիր «Յագիելոնիան»: Այժմ Լեհաստանի «Էքստրակլաս» դիվիզիոնի առաջնությունում ձմեռային դադար է, և Բելոստոկ քաղաքը ներկայացնող «Յագիելոնիա»-ն 16 թիմերի մրցակցությունում զբաղեցնում է 8-րդ տեղը:
«Ալաշկերտ»-ը հավաքը կավարտի Մոնտենեգրոյի Գոլուբովցի քաղաքի «Զետա» թիմի հետ հանդիպումով: «Զետա»-ն մեկական անգամ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ և այժմ 12 թիմերի մրցակցությունում զբաղեցնում է 6-րդ տեղը: