կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 16:54
Սպորտ

«Արարատ»-ը մեկնում է ուսումնամարզական հավաքի

 «Արարատ»-ը մեկնում է ուսումնամարզական հավաքի

Այսօր` հուլիսի 14-ին,  «Արարատ»-ը մեկնում է Կրիմսկ, որտեղ մինչև հուլիսի 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:

Հուլիսի 15-ին «Արարատ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ի հետ: Հանդիպումը կկայանա ռուսական ակումբի մարզաբազայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Հուլիսի 18-ին «Արարատ»-ը կմրցի «Կուբան»-ի երկրորդ թիմի հետ, իսկ հուլիսի 23-ին կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը. մրցակիցը դեռ հայտնի չէ:

«Արարատի» կազմում Կրիմսկ կմեկնի նաև ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով վերադարձել է  թիմ և արդեն պայմանագիր է ստորագրել:

Հավաքի ընթացքում «Արարատ»-ում փորձաշրջան կանցնի 25-ամյա բրազիլացի հարձակվող Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան, ով նախկինում հանդես է եկել «Պարանավայի», «Գուարանի», «Պարանաիբա» և «Էստրելա դե Նորտե» թիմերում:

Պայմանագիր է ստորագրվել նաև կիսապաշտպան Սարգիս Կարապետյանի հետ, շարունակում է փորձաշրջան անցնել պաշտպան Հայկ Չիլինգարյանը:

Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, Գևորգ Պրազյան

Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հայկ Չիլինգարյան

Կիսապաշտպաններ. Կարլո Չուեկա, Ումարու Կաինա, Մոյսես Օրոզկո, Մհեր Սահակյան, Ռոբերտո Կասաբելյա, Արեգ Ազատյան, Բրայան դե լա Ֆուենտե, Բենիկ Հովհաննիսյան, Զավեն Բուլուտ, Սարգիս Կարապետյան

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Գևորգ Նռանյան, Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվա

  

 «Արարատ» ՖԱ մամուլի ծառայություն