կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 13:38
Սպորտ

«Միկա»-ն ուսումնամարզական հավաքի ընթացքում 4 հանդիպում կանցկացնի

«Միկա»-ն ուսումնամարզական հավաքի ընթացքում 4 հանդիպում կանցկացնի

Երևանի «Միկան» կրկին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այն նախատեսված է փետրվարի 8-ից 22-ը։ Հավաքի ընթացքում կկայանան չորս ստուգողական հանդիպումներ:


Առաջին մրցակիցը Դեգու քաղաքը ներկայացնող համանուն ակումբն է։ «Դեգուն» հանդես է գալիս Հարավային Կորեայի առաջնության երկրորդ դիվիզիոնում և այժմ գտնվում է յոթերորդ հորիզոնականում։


Երկրորդը Բելգրադի «Չուկարիչկի» ակումբն է։ Այն զբաղեցնում է Սերբիայի Սուպեր լիգայի չորրորդ հորիզոնականը։


Երրորդ մրցակիցը Լիտվայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում ընթացող «Ատլանտաս» ակումբն է:


Վերջին՝ չորրորդ մրցակիցը Լիտվայի մայրաքաղաքային թիմն է։ Այն «Միկային» արդեն ծանոթ է նախորդ հավաքից, երբ խաղն ավարտվեց թիմերի մեկական գոլով։ «Ժալգիրիսը» նախորդ երկու տարիների Լիտվայի չեմպիոնն է և այժմ ևս ընթանում է առաջին հորիզոնականում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: