կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 12:09
Տնտեսական

«Գազպրոմ»-ը կոռեկտ չի համարում մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

«Գազպրոմ»-ը կոռեկտ չի համարում մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում գազի սպառման ծավալների նվազումը վկայում է, որ «Գազպրոմ» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ գազի գինը նվազեցնելու պարագայում: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ակնկարկել էր նա:

Վարչապետի այս հայտարարությունը հակառակ կողմը կարծես չի շտապում մեկնաբանել:

«Գազպրոմ Արմենիա»-ում առհասարակ հրաժարվեց Yerkir.am-ի հետ խոսել այդ մասին:

Իսկ «Գազպրոմ»-ից, ի պատասխան մեր հարցադրմանը, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ընկերությունում, տեսնո՞ւմ են գազի գնի իջեցման հնարավորություն, հայտարարեցին, որ իրենց կողմից պարզապես կոռեկտ չի լինի որևէ կերպ արձագանքել ՀՀ վարչապետի այդ հայտարարությանը: Խորհուրդ տվեցին այդ հարցով դիմել ՌԴ կառավարություն:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի 50%-ից ավելի բաժնետոմսերը պատկանում են պետությանը:

Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՌԴ կառավարություն և սպասում է պատասխանի: