Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր խորհրդարանում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, դրական տեղաշարժ տեսնո՞ւմ է Կարեն Կարապետյանի՝ 1 տարվա կառավարության աշխատանքներում, արձագանքեց. «Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, նա ներկայացրել է ծրագիր, խոսք է տվել անել: Այսօր ընկերը ընկերոջ մասին կարծիք ասի՝ ես դա կոռեկտ չեմ համարում»:
Ապա նա նշեց, որ երբ իրենք հանդիպում են, դրականն էլ է ասում, բացասականն էլ: «Այսօր դրականը նկատելի է՝ 25-30 բանկի տոկոսները դարձել են 8-10 տոկոս, տուրիստների քանակի աճը Հայաստանում 25 %-ից ավել է»,- ասաց Ծառուկյանը, ապա հավելեց, որ վարչապետը կներկայացնի 1 տարվա կատարած գործերը, իրենք այդ ժամանակ կներկայացնեն իրենց կարծիքը:
Հարցին՝ կա՞ մեկ ոլորտ, որն առաջընթաց է ապրել, նա պատասխանեց. «Կույր մարդն էլ այսօր տեսնում է ՀՀ-ի սպորտի առաջընթացը: Ցանկացած մրցումից մեր մարզիկները ոսկի մեդալով են վերադառնում: 20 օր առաջ աշխարհի ըմբշամարտի առաջնությունն էր, որտեղ 8 հատ ոսկի էին խաղարկում, 8-ից 2-ը Հայաստանը բերեց: Այսօր կարող ենք աշխարհի ցանկացած երկրի հետ մրցենք և հաղթենք»:
Ծառուկյանն անդրադարձավ նաև իր խոստացած ներդրումներին: «Եթե դուք ուշադիր լինեք, Ծառուկյանը միշտ արել ա, անելու ա ու ներդրումներ բերելու ա մեր ժողովրդի, մեր երկրի համար… Ծառուկյանն այս երկրում ծնված մարդ ա: Սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը և ինչ-որ անում եմ, անում եմ ամենալավը»,- ասաց նա: