Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեսակցության էր եկել նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը:
Հարցին, թե այսօրվա ԳՄ նիստի ընթացքում չսպասե՞նք համապատասխան հուշագրի ստորագրմանը, Շարմազանովը պատասխանեց, որ հուշագրերը չեն ստորագրվում ԳՄ նիստի ժամանակ: «ԳՄ նիստը քննարկում է կուսակցական և քաղաքական խնդիրներ, իսկ կարևորի մասին և՛ ես, և՛ Դաշնակցության իմ գործընկերներն արդեն ասել ենք` ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հանգել են ընդհանուր, միասնական եզրակացության, այսինքն` մենք պատրաստակամ ենք միասնական աշխատանքի միջոցով իրականացնել մեր ծրագրերը»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե քաղաքական երկու ուժերի միավորման փաստը ե՞րբ կարձանագրվի, Շարմազանովը պատասխանեց` շուտով:
«Համագործակցության հետևանքով լրացուցիչ աշխատատեղերի բե՞ռ չի ընկնում պետության վրա» հարցին էլ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ սա հարց է, որի պատասխանն իր լիազորությունների շրջանակում չէ: «Վաղը կլուսաբանեք ԱԺ նիստը և ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա: