Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 12:29
Հասարակություն

Եթե հեռավար կրթության փորձ ունենայինք, բաց թողած դասերը կլրացվեին այդ կերպ

Եթե հեռավար կրթության փորձ ունենայինք, բաց թողած դասերը կլրացվեին այդ կերպ

Առաջին անգամ չէ, որ դպրոցներում հետաձգում է դասերի սկսվելը, և դպրոցները փորձ ունեն` ինչպես լրացնել բաց թողած դասերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարև Երևան» խմբակցության քարտուղար, մանկավարժ Անահիտ Բաշխյանը:

Ըստ նրա` եթե փորձ ունենայինք, կարող էինք կիրառել հեռավար կրթության գաղափարը: «Կրթության մասին օրենքով հեռավար կրթության հնարավորություն տրվում է մեզ, բայց, ցավոք, չենք օգտագործում այդ հնարավորությունը: Պատճառը մեր դանդաղկոտությունն է, ինչպես նաև այն, որ ուսուցիչներից ոչ բոլորն են տիրապետում համակարգչին. ուսուցիչներից շատերը նոր-նոր են համակարգչի «համն առնում»,- ասաց Բախշյանը:

Նա նշեց նաև, որ հեռավար կրթության հնարավորությունն արդեն 15 տարի է` ինչ օրենքով տրված է, բայց հանրակրթական դպրոցներում այն երբեք չի կիրառվել:

ԱԺ պատգամավոր, դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն էլ նշեց, որ դասերը հետաձգելու որոշումը ճիշտ էր, քանի որ, հակառակ դեպքում, կօգնեինք համաճարակի տարածմանը: Ըստ նրա` բաց թողնված դասերը կարելի է լրացնել դասացուցակի ճիշտ սահմանման, ինչպես նաև համապատասխան չափորոշիչների ստեղծմամբ:

«Ուսուցիչները, ճիշտ մեթոդիկա կիրառելով, պետք է լրացնեն բաց թողած դասերը, բայց երեխաները նույնպես պետք է տրամադրված լինեն, քանի որ դասերը պետք է լրացվեն նաև հավելյալ պարապունքների միջոցով»,- նշեց պատգամավորը: