կարևոր
2032 դիտում, 18 ժամ առաջ - 2025-02-21 11:57
Հասարակություն

ԵՊՀ ռեկտորը ընդամենը 15 րոպե առաջ է տեղեկացրել, որ դասերը հեռավար են

ԵՊՀ ռեկտորը ընդամենը 15 րոպե առաջ է տեղեկացրել, որ դասերը հեռավար են

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դասերը սկսելուց 15 րոպե առաջ հայտաարություն է տարածել, որ դասապրոցեսնները հեռավար են լինելու։

Ստորև հայտարարությունը՝

«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»։

Ռեկտորի ընդամենը 15 րոպե առաջ (8:45) արված հայտարարությունը առաջացրել է ուսանողների և դասախոսների զայրույթը։ Վերջիններս նշում են, որ նման հայտարարությունները անում են նախորդ օրը, ոչ թէ դասերը սկսելուց 15 րոպե առաջ, երբ իրենք կամ ճանապարհին են, կամ հասել են համալսարան, շատերը ռեկտորի այս հայտարարությունը որակել են իբրև ծաղր իրենց հասցեին։  

Հիշեցնենք՝ երեկ Երևանում առատ ձյուն տեղալու պատճառով, կաթվածահար է եղել տրանսպորտը, ինչն էլ խնդիր է առաջացրել տեղաշրժվելու, այդ իսկ պատճառում դասապրոցեսները կազմակերպվել են հեռավար։