Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հպարտ քաղաքացու» անձնագրերի բաժանման փողոցային ակցիայի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպն ունի խորքային և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ պատճառներ, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ։
Իսկ հասարակական արձագանքը, մեղմ ասած, զարմանալի է, քանի որ ՀՀ քաղաքացին այդ կերպ իր դժգոհությունն է հայտնել իր հիմնական գործը թողած, պետության ղեկավարի պարտականությունները լքած և փողոցներում ակցիա իրականացնող ՀՀ վարչապետին։ Իսկ ձևը, որով նա արտահայտում է իր անհամաձայնությունը, արդեն ընտրության և ճաշակի հարց է։
Հ.Գ. Պատկերացնում եմ այդ աղջկա վարքագծից խիստ վրդովված մեր քաղաքացիների հիացական բացականչությունները, եթե այդ նույն գործողությունը արվեր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավ էր իրականացնում, քաղաքացիները մեկը պատռել և Փաշինյանի ուղղությամբ է նետել վարչապետի կողմից բաժանվող բուկլետը: