Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Գյումրիի Անիի թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերին մոտ ռուսական ռազմաբազայից մի զինծառայող է փորձել ներխուժել բնակարաններից մեկը: Հարբած զինծառայողը եկել է այդ բնակարանի դռան մոտ, թակել է դուռը: Բնակարանում գտնվողները շփոթության մեջ են ընկել: Yerkir.am-ին դեպքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողը, նախքան վերոնշյալ բնակարան գնալը, խնջույքի է մասնակցել, որտեղ բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործել: Զինծառայողը ցանկացել է վերադառնալ զորամաս, մինչդեռ վերադարձի ճանապարհին նրան տաքսի չի հանդիպել: Սրանից հետո նա փորձել է վերադառնալ այնտեղ, որտեղ խնջույքի էր մասնակցել, սակայն, շփոթմամբ գնացել է ուրիշի տուն: Այս միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել՝ Պերմյակովի ոճրագործության ֆոնին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են: