Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարժումը ձեր դռներն է թակում ու շարժելու, քանի որ էստեղ լայկ դնելով ու մեկնաբանություն գրելով՝ ոչինչ չի ստացվի։ Այս մասին գրում է քանդակագործ Արթուր Գևորգյանը։
«Ասում են՝ Շարժումն ինչ՞ եղավ:
Շարժումը ձեր դռներն է թակում ու շարժելու, քանի որ էստեղ լայկ դնելով ու մեկնաբանություն գրելով՝ ոչինչ չի ստացվի, իսկ անելու բանը մի գլուխ կուտակվում է:
Իրականում բոլորիս զայրութը էստեղ մարում է մի ռեակցիայով ու դա բոլորս գիտենք և եթե երկու օր ֆեյսբուք չաշխատի՝ ապա հեղափոխություն կլինի ՀՀ-ում:
Շարժումն անցել է խորքային խնդիրներ լուծելուն:
Բայց շարժումը չի մարելու, քանի որ
- Սրբազանը ինչքան էլ, որ մի ժամ տվեց Նիկոլին, հետո հետ չկանգնեց ու չթողեց շարժման մասնակիցներին ու գնաց,
- ՀՀ նորագույն պատմության մեջ կարճ ժամանակահատվածում ամենաշատը թիրախավորվել է եկեղեցին ու հենց Սրբազանը, բայց ոչ ոքի աչքին Սրբազանն ու իր նպատակները չխամրեցին ու չհանգեցին,
- Բացի մի երիտասարդից, Սրբազանի թիմը հավատարիմ է իրենց առաջնորդին և չի պատրաստվում մենակ թողնել,
-Միջազգային մակարդակում ավելի հետաքրքրական է այս շարժումը քան Նիկոլի ՎիլիսապեԴ քշելը....,
- Վերջին 6 տարում ոչ մեկը չի եղել թիվ մեկը համահայկական օրակարգում, բայց նույն Սրբազանի պարագայում արդեն 5 ամիս է, որ օրակարգը ինքն է,
- Սրբազանը, շարժման գործողություններն ամենասպասված իրադարձությունններն են ՀՀ-ում ու համայն հայության շրջանում։
Իսկ եթե կարճ՝ բոլորիս խոփն առել է Սրբազանի քարին:
Ինքը կպահի շարժումը մինչև տրիգեր ու հետո կտեսնեք, որ ձեր դուռն էլ է թակել»: