կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-01 15:25
Աշխարհ

Պուտինը տեղյակ է, որ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ

Պուտինը տեղյակ է, որ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ. հայտնում է ТАСС-ը։ Այդ մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա, սակայն, չի հայտնել, թե ինչպես է արձագանքել ՌԴ նախագահը։

Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական Սու-34 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է խոսել Պուտինի հետ: Թուրքական կողմը պնդում է, որ Սու-34-ը հունվարի 29-ին խախտել է երկրի օդային սահմանը, Կրեմլը հերքում է: