|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ նախագահը չի մեկնի Իտալիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանին հակամարտության չեզոք կողմ չի համարում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ Վատիկանի մասնակցությունը բանակցություններին թերահավատություն է առաջացնում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ, որը Սուրբ Աթոռը դիտարկում է որպես պատմական մրցակից Ուկրաինայում:
Խաղաղության մասին ապագա համաձայնագրի պայմանները քննարկելու հարթակ Մոսկվային ավելի շատ ձեռնտու է Թուրքիան։
Ռուսական «Իզվեստիա» թերթը միաժամանակ գրում է, որ ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը Վատիկանում: