Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի բոթաբեր ելույթից հետո, մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձել է հասկանալ իրավիճակը, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ եւ բացատրություններ տա ընդդիմադիրներին, ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանին։
Նշենք, որ հայտնի 5 կետերից եւ մեր պատասխանից հետո, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կրկին պատասխան է ուղարկել, եւ ընդդիմադիրները ցանկացել են իմանալ, թե ինչ է պարունակում այն։ Սակայն Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գալ խորհրդարան, փակ հանդիպում ունենալ «Հայաստան» խմբակցության հետ եւ մանրամասներ ներկայացնել։
Ընդդիմադիրները հրաժարվել են` ասելով, որ իրենց համար ընդունելի չէ այդ ֆորմատը, եթե անգամ փակ հանդիպում, ապա՝ ամբողջ խորհրդարանի հետ: «Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպելուց ու զիջումների գնալուց առաջ, հավանաբար, ցանկանում էր մեզ հետ «ա լյա Էդմոն» անել»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ 7 շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունների օրերին Փաշինյանն այցելել էր Էդմոն Մարուքյանին, եւ ԱԺ նրա սենյակում սուրճ խմելուց հետո վերջինս հայտարարեց, թե ոչ մի վտանգ չկա:
Իսկ ամիսներ անց եղավ պատերազմը, ու հիմա շատերը մեղադրում են Մարուքյանին` Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար։ Երեկ ԱԺ խորհրդի նիստում Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Փաշինյանը համաձայն է ԱԺ խորհրդի հետ փակ հանդիպում ունենալ, սակայն ընդդիմադիրներն այս ֆորմատն էլ են մերժել՝ ասելով, թե միայն խորհրդարանի ամբողջ կազմով փակ հանդիպմանն են համաձայն։ Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է ձգտում հանդիպել «Հայաստան» դաշինքի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում