|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում կարող է շոշափվել Ուկրաինայի թեման. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին հղումով։
Ավելի վաղ Էրդողանը Թուրքմենստան կատարած այցից հետո թուրք լրագրողներին ասել էր, որ ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում եւ պատրաստ է միջնորդել՝ բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Կրեմլի հետ։
Նաև՝ Թուրքիայի իշխանությունները կարծիք էին հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՉԺՀ-ն Թյուրքական խորհրդի բնական մասնակիցներ են` «դիտորդի» կարգավիճակով, քանի որ այդ երկրներում մեծ թվով թյուրքեր են ապրում: