|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»–ը 2015 թվականի նոյեմբերի 11 –ին գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունը կես միլիոն դրամի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ։
«Անցած տարվա սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Աժ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 500 հազար դրամ։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀԿ-ական պատգամավորը կես միլիոն դրամ տուգանքի է արժանացել, քանի որ իր «Bently» մակնիշի 187ՕՕ11 համարանիշի մեքենայով Երևան-Սևաև ավտոճանապարհին թույլատրելի 90 կմ/ժ արագությունը կրկնակի գերազանցել է և ավտոմեքենան վարել է 183 կմ/ժ արագությամբ։ Դատարանը բավարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցը, պատգամավորից պահանջել է վճարել կես մլն դրամ տուգանքը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։