Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Խարբերդի բնակչուհին դարձել է ավազակային հարձակման զոհ. նրան ծեծել են, ապա կրծկալից հափշտակել կես միլիոն դրամ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա Գ.Միրզոյանը, իր ընկեր Գ.Հովհաննիսյանի հետ, 2014 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Ա. Մ-ին պատկանող, Նոր Խարբերդում գտնվող տանը, Գ.Խաչատրյանին գումարային պահանջ են ներկայացրել, ապա ոտքերով ու ձեռքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող բաժակների և հախճասալիկի գործադրմամբ, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ կնոջ կրծկալի միջից հափշտակելով զգալի չափերի` 500.000 ՀՀ դրամ գումար, որից հետո դիմել են փախուստի:
42-ամյա Ս.Սերգոյանին ևս մեղադրանք է առաջադրվել, որ նույն օրը նույն ժամին գտնվելով նշված բնակարանում Գոհար Խաչատրյանի վերնազգեստի աջ գրպանից բացահայտ հափշտակել է 8.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում