Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 10:06
Քաղաքական

Կճոյանը վաճառել է ''Բենթլի''-ն

Կճոյանը վաճառել է ''Բենթլի''-ն

«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր «Բենթլիին»։

 

Բանն այն Է, որ նա վաճառել Է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում Է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող և օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաև մեծ բարեգործ, որը կարող Է իր ունեցվածքր ծառայեցնել հոտին։

 

Ավելացնենք նաև, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլիով» երթևեկելիս։ Մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրել իր փոքրիկին։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: