Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների քննարկմանն ու քվեարկությանը:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԽԽՎ այդ նիստը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բավարար»:
Հարցին, թե ինչո՞ւ ԵԽԽՎ այդ աղմկահարույց նիստից հետո ՀՀ ԱԳՆ-ն հանդես չեկավ պաշտոնական հայտարարությամբ, նա հակառակը պնդեց. «ԱԳՆ-ն հայտարարություններ արել է, անձամբ ես իմ միկրոբլոգում գրառում եմ կատարել»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հիշյալ նիստի օրը Շավարշ Քոչարյանն իսկապես իր թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել` ասելով. «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»:
Փաստորեն, կա\'մ Շավարշ Քոչարյանի թվիթերյան միկրոբլոգն ունի հսկայական թվով ՀՀ քաղաքացի հետևորդներ, կա\'մ էլ Շավարշ Քոչարյանի միկրոբլոգի գրառումները պետք է նույնացնել ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունների հետ: